Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից՝ նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի վաղ առավոտյան՝ մահվանից առաջ, կոմայի մեջ է եղել։
Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։
«Դամբարանը պետք է լինի պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս», – ասված է կտակում:
Հայտնի է, որ Ֆրանցիսկոս պապի մարմինը երեք օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել: Նրա մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան:
Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։