Տղամարդը կոտրել է սրճեփ սարքը և 150 հազար դրամ գողացել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված Զովունի գյուղի բնակիչը հայտնել է, որ ապրիլի 15-ի գիշերը անհայտ անձը կոտրել է գյուղի 4-րդ փողոցում տեղադրված սրճեփ սարքը և գողացել գումարը` պատճառելով 150 հազար դրամի վնաս:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 47-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է Նաիրիի քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքը: 47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել