Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում: 

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության օրակարգը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը և արդյունավետ փոխգործակցության հույս հայտնել: 

Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն և կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման նպատակով: 

Այս համատեքստում, զրուցակիցները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործընթացում Հայաստանի դիրքորոշումներին՝ շեշտելով, որ խաղաղության օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթությունն է: 

Իր հերթին, Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան և պետք է դրանք իրացնել: 

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել