Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի մասին ահազանգը ստացել են ապրիլի 12-ին ժամը 08:15-ին:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, վարորդին դուրս բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: