Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վերաբերյալ հրապարակում է արել՝ կիսվել է էջով։
Նշենք՝ Թումո կենտրոնը այս տարվա հունիսին պատրատվում է Բուենոս Այրեսում բացել իր առաջին մասնաճյուղը:
Ֆուտբոլիստի հրապարակմանն անդրադարձել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով․ «Բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսին, և մեր Թումոն»։
