Գևորգ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ապրիլի 10-ին հրաման է ստորագրել, որով Գևորգ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հրամանում մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Քյարամի Հայրապետյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել