Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ:
Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը
Ծնվել է 1993թ. հունվարի 26-ին, Ախուրյանի շրջան, Հացիկ գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2023-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ,
2020-2023թթ.` Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,
2017-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2017թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
X-XI.2014թ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ:
Կրթություն
2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: