Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր շարունակվել է արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի գործով դատական նիստը։ Մեղադրող դատախազը միջնորդել է Ալբերտ Առստամյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և կայացնել վերդիկտ: