Վահան Կոստանյանը հանդիպել է թուրք գործընկերոջ հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Այշե Բերիս Էքինջիի հետ։

Փոխնախարարը X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել