«Երևանի պետական համալսարանը պետք է սովորի օգտագործել սուպերհամակարգիչ։ Շատ պարզ բան ա, պետք ա սովորի։ Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն, կընկնեն հետևիցդ»,-այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի դիտարկմամբ՝ Երևանի պետական համալսարանը, այդ թվում ԿԳՍՄՆ-ն, այդ թվում Կառավարությունը պետք է սովորի կառավարել, օգտագործել սուպերհամակարգիչ․ «Եվ ոչ մի ամոթ բան չկա դրա մեջ, մենք չենք ունեցել սուպերհամակարգիչ և պետք է սովորենք օգտագործել այն։
Ես Ձեզ մի բան ասեմ․ ավելի լայն համատեքստում մի սուպերհամակարգիչը պետությունն ա, մենք սուպերհամակարգիչ չենք ունեցել իր ստեղծման օրից։ Եվ պետությունը ավելի բարդ սուպերհամակարգիչ ա, քան ամենաբարդ սուպերհամակարգիչը։ Էս ա մեր խնդիրը, մենք չգիտենք սուպերհամակարգիչ օգտագործել»։