Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին հայտնում են դատախազությունից։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 1 անշարժ գույք՝ Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք՝ Արարատում.
- 1 կառուցապատման իրավունք.
- 1 տրանսպորտային միջոց.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն.
- ավելի քանի 6 միլիարդ 76 միլիոն դրամ»,-նշված է հաղորդագրության մեջ։