ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 9-ին, կազմել է 391.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.77 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.41 դրամ (աճել է 5.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.83 դրամ (նվազել է 2.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (աճել է 0.01 դրամով):