Ո՞վ է Վիլեն Գաբրիելյանին փոխարինող Արտյոմ Մեհրաբյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից այսօր՝ ապրիլի 9-ին, հայտնեցին, որ  Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցված են։ Նաև հայտի դարձավ, որ նրան կփոխարինի Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանը։

Նա 2022 թվականի մայիսի 6-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Ապա այդ նույն պաշտոնին է նշանակվել 2024 թվականի հունվարի 25-ին, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից ազատվել է այդ պաշտոնից։ Նա եղել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենը, իսկ իսկ 2019 թվականի փետրվարին նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար։

Լուսանկարը՝ ԲՏԱ նախարարությունից

 

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների օրը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել, պատգամավորը հայհոյել էր լրագրողին։

Ինչից հետո Վիլեն Գաբրիելյանը  հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել