Արմեն Զոհրաբյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

Արմեն Զոհրաբյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Հիմնադրամի անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում Արմեն Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Ճանապարհային դեպարտամենտում աշխատում են բանիմաց, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող մասնագետներ։ Նա կոչ է արել գործընկերներին շարունակել աշխատել նույն եռանդով՝ ի բարօրություն մեր երկրի։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Արմեն Զոհրաբյանին համատեղ աշխատանքի համար և մաղթում նրան հետագա հաջողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել