«Ես ուզում եմ իմանալ՝ այդ հայտարարությունից հետո ոստիկանությունում նախաձեռնվե՞լ է ծառայողական քննություն»․ Էդգար Ղազարյանը՝ վարչապետի հայտարարության մասին

«Վարչապետը հայտարարեց, որ Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայականների տրամադրումը զանգվածաբար իրականացվել է կոպտագույն խախտումներով, և, ըստ էության, կասկածի տակ դրեց բոլոր վարորդական վկայականների լեգիտիմությունը, բերելով իր կոռուպցիոն պատմության օրինակը, որ ինքն իրենը ստացել է 300 մետր հեռավորությունից։ Ես ուզում եմ իմանալ այդ հայտարարությունից հետո ոստիկանությունում նախաձեռնվե՞լ է ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ըստ վարչապետի արձանագրումների՝ վարորդական վկայականների տրամադրման գործընթացում»,- այս մասին ԱԺ-ում ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին հարց ուղղեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել