«Հայրենի հողի վրա նկարված նկարներն ինձ ավելի հեշտ են տրվում»․ երիտասարդ նկարչուհի Մարիա Ասլանյանի «Մելանխոլիկ շշուկներ» վերնագրով անհատական ցուցահանդեսին

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բացվեց երիտասարդ նկարչուհի Մարիա Ասլանյանի անհատական ցուցահանդեսը, որը շարունակվեց մինչև ապրիլի 8-ը։

Iravaban.net-ի հետ զրույցում Մարիան պատմեց իր ստեղծագործական ուղու, նկարչության մեջ ոգեշնչման աղբյուրների, սիրելի նկարների մասին։ Նա փոքրուց սիրել է նկարչությամբ զբաղվել, հաճախել է տարբեր խմբակների, ընտանիքի անդամները ևս ոգևորել են, որպեսզի այս ոլորտում շարունակի  զարգացնել իր կարողությունները։

Նա իր անհատական ցուցահանդեսը վերնագրել է «Մելանխոլիկ շշուկներ» անվանմամբ։

«Ոգեշնչման աղբյուրը եղել է իմ նեսում, ինձ միշտ հետաքրքրել է այս աշխարհը։ Շատ եմ սիրում նայել տարբեր նկարիչների աշխատանքներ, ընթերցել իրենց կենսագրությունը»,-ասաց նա։

Երիտասարդ նկարչուհին սկզբում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա՝ կրթությունն այնտեղ շարունակելու նպատակով, վերջերս է ավարտել ուսումը, վերադարձել հայրենիք՝ իր պարտքը համարելով այստեղ ևս ունենալ իր անհատական ցուցահանդեսը։

«Մեծ շնորհակալություն եմ հայտնում «Փյունիկ» զարգացման կենտրոնին, քանի որ այստեղ իրականացավ իմ նպատակը։ Ունեի արդեն աշխատանքներ, որոնք կազմում էին շարք՝ «Կապույտ» շարքի մասին է խոսքը, ունեի այլ աշխատանքներ, որոնք ևս ցանկանում էի ցուցադրել, և որոշեցի կազմակերպել ցուցահանդեսը»։

Նրա խոսքով՝ ավելի շատ ոգեշնչվում է բնության պատկերներից, սիրում է դիմանկարներ, առեղծվածներով լի նկարներ նկարել, դիտողի համար ստեղծել էմոցիոնալ դաշտ։

«Հայրենի հողի վրա նկարված նկարներն ինձ համար ավելի հեշտ են տրվում, ավելի լավ ու արագ եմ նկարում, իսկ Ռուսաստանում ավելի դժվարանում եմ։ Հասցրել եմ ցուցահանդես ունենալ նաև Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի նկարիչների մեծ սալոնում, միջազգային բազում մրցույթների եմ մասնակցել»,-նշեց Մարիա Ասլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել