Օդի ջերմաստիճանն էլ ավելի կնվազի․ ձյան տեսքով տեղումներ կդիտվեն

Երևան քաղաքում՝ ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել