Դատախազությունն արձագանքել է տեսանյութին, որում զինծառայողները իբր խոնարհվում են Աննա Վարդապետյանի առաջ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին այցելել էր Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ Ցամաքային զորքերի ինստիտուտ, կուրսանտների հետ երկխոսելու «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ զինված ուժերում» թեմայով։

Այս մասին հայտնում է Դատախազության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

«Այցի ընթացքում արված տեսանյութից մի հատված, որտեղ ակնհայտորեն երևում է, թե ինչպես են կուրսանտներն ուղղում նստարանը՝ նստելուն նախապատրաստվելու համար, ապա ողջունում են և կրկին նստարանն իջեցնելով նստում, մանիպուլացվել է՝ ներկայացվելով իբրև զինվորները խոնարհվում են ողջունելիս։

Հստակ պետք է արձանագրել՝ իրականությունն այլ է, ինչն ակնհայտ պարզ է դառնում տեսանյութն ամբողջությամբ դիտելուց։

Խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաներին և զերծ մնալ դիտավորյալ խեղաթյուրված տեղեկատվության տարածումից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել