«Նման առաջարկ ՔՊ-ին արել է Մարտուն Գրիգորյանի դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկի նախագահը». Վահագն Ալեքսանյան

«Հրապարակ» օրաթերթում տպագրված լուրը, թե ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին ընտրել Գյումրու համայնքապետ, իսկ Մարտուն Գրիգորյանն էլ մերժել է, բացարձակ սուտ է։

Այս մասին գրառում է կատարել  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Նման առաջարկ ՔՊ-ին արել է Մարտուն Գրիգորյանի դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկի նախագահը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հարյուր հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ և նույնքան մարդու առաջ էլ ստացել պատասխան։

ՔՊ-ն Գյումրու ՏԻՄ-ում համամասնական ընտրությունների մեխանիզմի ներդրումից հետո միակ կուսակցությունն է, որ հավաքել է 17 000 քվե և մենք առավել քան պատասխանատու ենք մեզ վստահված յուրաքանչյուր քվեի համար։

Իհարկե, ընդդիմադիր մամուլը մեր օրերում դարձել է մի յուրատեսակ ստի կայսրություն, բայց, հարգելի գործընկերներ, սուտն էլ պիտի չափ ունենա, սահման ունենա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել