Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը կաշառքի գործով ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել, 2 ամսով կալանավորվել է, Iravaban.net-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։