Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։
Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,-նշել է նա։