«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 9-ին 10:30-16:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ֆ.Դովլաթյան /ն.Շենգավիթ 6 փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 9-ին 10:00-15:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան, Շահումյան, Գր.Նարեկացու փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 9-ին 10:30-17:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Կոմիտաս փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: