Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում:

Մասնավորապես Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարակից ճանապարհահատվածում և Դավիթաշեն-Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել