Մյանմարում երկրաշարժի հետևանքվ զոհերի թիվը հասել է 1002-ի, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Մյանմայի ԶԼՄ-ներին։
«Ըստ մարտի 29-ին Մյանմարի պետական լրատվամիջոցների հրապարակած վերջին տվյալների՝ մարտի 28-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրի բոլոր տուժած շրջաններում զոհվել է 1002 մարդ, վիրավորվել՝ 2376 մարդ, բազմաթիվ մարդիկ անհետ կորել են»,- ասվում է նյութում։
Հիշեցնենք՝ ուրբաթ օրը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարում՝ Սագաինգ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։