Բեկում՝ Կովկասում. Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտեցնելով իրենց երկարամյա հակամարտությունը կարգավորմանը, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:
Նախարարն ընդգծել է, որ թեև սա խաղաղության գործընթացի ավարտը չէ, սակայն դա մեծ քայլ է տարածաշրջանի բնակչության կայունության և խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ։
«Հունգարիան ողջունում է այս զարգացումը և հույս ունի, որ համաձայնագրին շուտով կհաջորդի կայուն խաղաղ կարգավորումը»,- նշել է նա։