Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին․ Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների երկկողմ հարաբերությունները կարգավորելու շուրջ շփումների համար, ինչպես  նաև խաղաղության պայմանագիր կնքելու համար, այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը։

«Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,-ասել է նա։

Զախարովան նշել է, որ Մոսկվան նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև մյուս խնդիրների լուծմանը, ինչպիսիք են՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել