Ուկրաինայից որոշ դրական մեսիջներ եմ ստացել. Թրամփ

ԱՄՆ նախագահը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ զարգացումներին: Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Ջիդդայում Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները քննարկել են ոչ միայն հնարավոր զինադադարը, այլև հողային հարցեր: Նա հիշեցրել է՝ Սաուդյան Արաբիայում ուկրաինական կողմը համաձայնել է հրադադար հաստատել:

«Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Իմ մարդիկ գնում են Մոսկվա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփի խոսքով՝ որոշ դրական մեսիջներ է ստացել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:

Լրագրողի հարցին՝ ինչ ճնշում կարող է Թրամփը գործադրել Մոսկվայի վրա՝ ստիպելու գնալ խաղաղության՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է.

«Իհարկե, մենք կարող ենք որոշ բաներ անել, որոնք ֆինանսական առումով շատ վատ և կործանարար կլինեն Ռուսաստանի համար: Բայց հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի»:

Նա խոսել է Գազայի հատվածում իրավիճակից, տեղեկացրել, որ աշխատում է Իսրայելի հետ՝ լուծելու առկա խնդիրները: ԱՄՆ նախագահը նաև հավատացրել է՝ ոչ ոք չի պատրաստվում վտարել պաղեստինցիներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել