Հայտնի շինծու գործով Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Բաքվի զինվորական դատարանում խոսել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։
Նյութերը հրապարակվել են ադրբեջանական լրատվամիջոցներում, դրանք կարող են իրականությանը չհամապատասխանել, կամ կիսով չափ ճշմարտացի լինել։
«1988-ին Ղարաբաղում տեղի ունեցած հանրահավաքներին ես չեմ հիշում Ռոբերտ Քոչարյանի ելույթները։ Քանի որ ռուսերեն էինք սովորում, նա էլ, ինչպես ես, գրական հայերենի հետ խնդիրներ ուներ։ Հնարավոր է՝ նա հանրահավաքի կազմակերպիչներից է եղել, ինչպես նաև «Կռունկ» կազմակերպության անդամ»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ «Կռունկ» կոմիտե, հասարակական-քաղաքական կազմակերպություն է եղել Լեռնային Ղարաբաղում, որը Հայաստանի ԽՍՀ-ում գործող «Ղարաբաղ» կոմիտեի հետ զուգահեռ կազմակերպել է արցախահայության ազատագրական պայքարը՝ նպատակ ունենալով ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ու վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին։