ԱՄՆ-ը դադարեցրել է աջակցել Ուկրաինային F-16-ների հարցում, հաղորդում է Forbes-ը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան օգնությունն Ուկրաինային, այդ թվում՝ կենսական աջակցությունը F-16-ներին»,- ասվում է հրապարակման մեջ։
Սա բարդություններ է ստեղծել Ուկրաինայի օդային ուժերի համար:
Նշվում է՝ Ուկրաինայում հույս ունեն, որ ֆրանսիական Mirage-2000-ը կկարողանա փոխարինել F-16-ին։