Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները

Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրայի քաղաքացիական բնակչությանը, ասվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:

«Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն ցանկացած հանգամանքում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ն նաև կոչ է արել արտաքին ուժերին պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել