Թրամփը պատրաստվում է արտաքսել պատերազմի արդյունքում տեղահանված 240 հազար ուկրաինացիների. այս մասին հայտնում է Дождь ալիքը՝ վկայակոչելով Reuters-ին։
Թրամփի վարչակազմը նախատեսում է դադարեցնել պատերազմից հետո տեղահանված մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը, նշվում է, որ նոր կարգավորումը պատրաստվում է կյանքի կոչվել ապրիլին, և այն մշակվել է նույնիսկ նախքան Թրամփի, փոխնախագահ Վենսի և Զելենսկու միջև եղած հանրային բախմանը։
Ի թիվս այլնի, պաշտոնապես հայտարարվել է, որ Կուբայի, Հաիթիի, Վենեսուելայի և Նիկարագուայի 530 հազար քաղաքացիների, ինչպես նաև թալիբների ռեժիմից փախած 70 հազար աֆղանցիների իրավական կարգավիճակը չեղարկվել է։
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս ծրագրերը։
Աղբյուրը հիշեցնում է՝ ավելի վաղ «Միասնություն հանուն Ուկրաինայի» ծրագիրը հնարավորություն էր տվել տեղահանվածներին հովանավորների աջակցությամբ մուտք գործել ԱՄՆ՝ տրամադրելով ժամանակավոր հումանիտար կարգավիճակ՝ մինչև 2 տարի ժամկետով։ Այն կասեցվել է 2025 թվականի հունվարին։
Մեկ այլ ծրագրով հարյուր հազարավոր ուկրաինացիների համար ժամանակավոր անվտանգային կարգավիճակը երկարացվել է 18 ամսով, ինչը թույլ է տվել նրանց մնալ Միացյալ Նահանգներում՝ աշխատանքային գործունեության մեջ մտնելու և արտաքսումից պաշտպանված լինելու հնարավորություն ընձեռելով մինչև 2026 թվականի հոկտեմբերը: