Բաքվի դատարանում ցուցմունք է տվել Դավիթ Մանուկյանը

Բաքվում շարունակվում է Հայաստանի քաղաքացիների, այսպես կոչված, դատավարությունը։ Դատարանում այսօր՝ մարտ 6-ին, խոսել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Ըստ ադրբեջանական մամուլի փոխանցման (փաստերը կարող են խեղաթյուրված լինել)՝ դատարանում նա հայտարարել է, որ  մասնակցել է արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին։

Պատմել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենայի վրա հարձակվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք․ «Վարորդս վիրավորվել է, բայց ես, գտնվելով մեքենայից 20 մետր հեռավորության վրա, չեմ տուժել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հաստատել էր իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել