Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում տեղի ունեցած շինծու գործով հերթական դատական նիստին

Բաքվի զինվորական դատարանում մարտի 4-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանին կրկին ցուցմունք տալու հնարավորություն է տրվել, սակայն նա հրաժարվել է։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը Վարդանյանին հարցեր է ուղղել մարդասիրական նպատակներով համահիմնադրված և գործող կազմակերպությունների նպատակների ու խնդիրների, Արցախում դրանց իրականացրած ծրագրերի մասին։ Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Թուգայ Ռահիմլին էլ Ռուբեն Վարդանյանին հարցրել է «VoMa» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի հետ ունեցած հարաբերությունների, «WhatsApp-ի միջոցով նրանց նամակագրության և ձայնային հաղորդագրությունների և այլնի մասին։ Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից որևէ մեկին չի պատասխանել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 11-ին։

Դատավարության ընթացքում դահլիճում ցուցադրվել են Ռուբեն Վարդանյանի ձայնային խոսակցություններն ու նամակագրությունը WhatsApp, Signal և Telegram հավելվածներով, ինչպես նաև նրա ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել