«Արդեն 3-րդ օրն է, որ հացադուլի մեջ ենք»․ Մանե Թանդիլյանի հացադուլին քաղաքացիներ են միացել

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսել է հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը Բաքվի բանտում․ «Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել էր Թանդիլյանը։

Iravaban.net-ը փորձեց զրուցել Մանե Թանդիլյանի հետ, բայց տեղում հայտնեցին, որ նրա ինքնազգացողությունը վատթարացել է, և այդ պահին չի կարող խոսել։

Զրուցեցինք Թանդիլյանին միացած 2 տղամարդկանց հետ, ովքեր ևս հացադուլի մասին են հայտարարել։

Նրանք նշեցին, որ անձամբ ճանաչել են Ռուբեն Վարդանյանին․ «Արդեն 3-րդ օրն է, որ հացադուլի մեջ ենք, մեր նպատակներից առաջինն է, որ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը, միանում ենք նրա բոլոր կոչերին ու պահանջներին։

Նպատակն այն է, որ գերեվարված մեր հայորդիները ողջ-առողջ լինեն, որպեսզի կարողանանք պայքարը շարունակել միասին»,-ասաց Վարդան Ավագյանը։

«Այս ծայրահեղ տարբերակի միջոցով բարձրաձայնում ենք խնդրի մասին, որովհետև աջակցում եմ Ռուբեն Վարդանյանի որոշումներին, որովհետև անհաշտ եմ այն ամենի հետ ինչ տեղի է ունենում Բաքվի բանտերում, որովհետև ցանկանում եմ որ աշխարհի, առաջնահերթ՝ հայության ուշադրությունը գրավի մեր տղաների ազատման հարցը»,-ասաց Արտավազդ Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել