Մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. վերջինիս պաշտպանը հայտնել է՝ Վարդանյանը 6 կգ է կորցրել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Բաքվի դատարանում։

Վերջինիս պաշտպան Ջարեդ Գենսերը հայտնել է՝ մեկ շաբաթ հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական լուրջ վտանգի առաջ է կանգնել. նա կորցրել է 6 կգ, ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի: Չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան, որտեղ մերժել են նիստը հետաձգելու բոլոր միջնորդությունները՝ թույլ տալով նրան մասնակցել միայն նստած։

Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալին այդ վիճակում դատավարությանը մասնակցելուն հարկադրելը դաժան և անմարդկային վերաբերմունք է:

Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին անհապաղ պահանջել թույլատրել այցելել Վարդանյանին բանտում, թույլ տալ միջազգային բժշկին զննել Վարդանյանին, հետաձգել դատաքննությունը հացադուլի ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել