Օմդուրմանում Սուդանի բանակին պատկանող ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Al Arabiya-ն՝ հղում անելով Սուդանի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամաս՝ տեղի ավիաբազայից թռիչքից անմիջապես հետո։ Հյուսիսային Օմդուրմանի բնակիչները հայտնել են, որ լսել են հզոր պայթյուն։
Ավիավթարի զոհ են դարձել անձնակազմի անդամները, Սուդանի զինվորականները և քաղաքացիական անձինք, ովքեր գտնվել են բնակելի շենքում։ Փրկարարները դեռևս շարունակում են փլատակների մաքրումը։
Նշվում է, որ ինքնաթիռում եղել են նաև Սուդանի բանակի բարձրաստիճան սպաներ։