Բաքվի դատարանում այսօր վատացել է Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը, որը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ նա այդ ճարահատյալ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Բաքվի դատարանում մարդու ու դատավարական իրավունքների խախտումների դեմ։
Այսօր ևս Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։
Այնուհետև Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։
Նշվում է, որ դատախազները նրան հարցեր են ուղղել իրենց մտացածին մեղադրանքների շուրջ, որոնց Ռուբեն Վարդանյանը չի պատասխանել։