Պեսկովը Թրամփին «եզակի» նախագահ է անվանել

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա ընտրությունների արդյունքներն ու իշխանության կայունությունը։

«Բայց Պուտինը ոչ պակաս եզակի նախագահ է, քան Թրամփը՝ բնակչության աննախադեպ աջակցությամբ»-, ընդգծել է Պեսկովը լրագրող Զարուբինին տված հարցազրույցում։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ դա խոստումնալից է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել