Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող հատվածում երթևեկությունը գրեթե կանգնած է։ Քաղաքացին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ 40 րոպե կանգառում սպասելուց հետո, 21։15-ի սահմաններոմ Կենտրոնից նստել է հասարակական տրանսպորտ, 23։00-ին տուն հասել։
Ճանապարհահատվածում աղ-ավազով մշակման աշխատանքներ իրականացվել են, սակայն թեթև մարդատար մեքենաներն անգամ մեծ դժվարությամբ են տեղաշարժվել։
Ավելի վաղ Հայհիդրոմետից հայտնել էին, որ փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։
Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։
Լուսանկարն արված է այլ վայրից։