4․5 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները

Էր Ռիադում բանակցություններ են տեղի ունեցել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը և երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը։ Գրում է РИА Новости.

«Զրույցը, կարծում եմ, շատ օգտակար էր, մենք լսեցինք միմյանց, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ մեր դիրքորոշումը»,-նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Կողմերը պայմանավորվել են ապահովել երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանների արագ նշանակումը և մեկընդմիշտ լուծել դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի խնդիրը։ Կողմերը կնշանակեն իրենց ներկայացուցիչներին, որոնք կաշխատեն Ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։

«Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կբանակցի Կիևի և Եվրոպայի հետ Ուկրաինայի կարգավորման շուրջ, իսկ Վաշինգտոնը առանձին ներկայացուցիչ կնշանակի Ռուսաստանի հետ երկխոսության համար»,- ասել է  Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են փոխշահավետ տնտեսական համագործակցության խոչընդոտները վերացնելու անհրաժեշտության շուրջ։

Նշվում է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դժվար թե տեղի ունենա հաջորդ շաբաթ, նույնիսկ դժվար է ժամկետներ նշել, ինտենսիվ աշխատանք է պետք։ Մոսկվան և Վաշինգտոնը կաշխատեն պայմաններ ստեղծել առաջնորդների հանդիպման համար։

Բանակցությունները տևել են 4․5 ժամ։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ամերիկյան կողմը ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել