Տարօրինակ հանգամանքներում միաժամանակ 2 ֆուտբոլիստ է մահացել․ SHOT

Սվերդլովսկի մարզում տարօրինակ հանգամանքներում միաժամանակ երկու ֆուտբոլիստ է մահացել. նրանք մարզվելուց հետո պառկել են քնելու և չեն արթնացել։

Ըստ SHOT-ի՝ «ՊՈԶ-Պրոգրես» թիմը պլանային մարզում է անցկացրել Վերխնյայա Պիշմայում, բոլոր խաղացողներն իրենց լավ են զգացել, առողջական խնդիրներից ոչ ոք չի բողոքել։ Հաջորդ օրը հայտնի է դարձել, որ 32-ամյա Յանը և 33-ամյա Դանիիլը մահացել են քնած ժամանակ։

Յանի մայրն ասում է, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ ուներ, սակայն Դանիիլի հարազատները նման խնդրից չեն բողոքել։ Երկու ընտանիքներն էլ պնդում են, որ տղամարդիկ երեկոյան վերադարձել են տուն, պառկել են քնելու, իսկ առավոտյան նրանք այլևս ողջ չեն եղել։

Երկու ֆուտբոլիստներն էլ ամուսնացած էին, երեխաներ ունեին։  Թե ինչն է դարձել նրանց մահվան պատճառը, այժմ պարզվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել