«Դրա մասին խոսք լինել չի կարող». Լավրովը՝ Ուկրաինային տարածքային զիջումների մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ընթացքում Ուկրաինային տարածքային զիջումների մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի կազմավորման ժամանակ նման զիջումների է գնացել Խորհրդային Միության ղեկավարությունը։

«Ցանկանում եք, որ կարգավորման բանակցությունների ընթացքում ինչ-որ մտորումնե՞ր հնչեն՝ կապված որոշ տարածքների զիջման հնարավորության հետ: Ինչպե՞ս զիջել. ռուս բնակիչներո՞վ, թե՞ առանց մարդկանց՝ միայն հազվագյուտ հողային մետաղներով»,- լրագրողներին ասել է Սերգեյ Լավրովը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք այժմ խոսում են այն մասին, թե ինչպես մոտենալ ուկրաինական ճգնաժամին, և դեռ պարզ չէ, թե նրանցից ով է լիազորված նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնի վարչակազմի անունից խոսելու այս հարցով, նույնպես խոսում են փոխզիջումների մասին։

«Իրոք սկսում են նշել տարածքային զիջումների թեման։ Պետք է պատմություն կարդալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել