ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտարարել է, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 80-ամյակին Ռուսաստանի համեմատությունը նացիստական Գերմանիայի հետ «անհետևանք չի մնա»։
Մատարելլան այս հայտարարությունն արել է ուսումնական հաստատություններից մեկում դասախոսության ժամանակ՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, Ռուսաստանը կարելի է նույնացնել Երրորդ Ռեյխի հետ։
Զախարովան ասել է, որ խոսքերը եկել են «մի երկրի ղեկավարից, որը ժամանակին աջակցում էր ֆաշիզմին և որի զինվորները սպանվել էին ԽՍՀՄ տարածքում»:
«Սա մեզ ասում է մի մարդ, որը չի կարող չիմանալ, թե քանի իտալացի զինվոր է նացիստական դրոշների և կարգախոսների ներքո սպանել է մեր պապերին և նախապապերին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», – ասել է նա:
Ռուսաստանի պատասխանը, Զախարովայի խոսքով, «ռուսաֆոբիայի և դժգոհության ալիք է բարձրացրել Իտալիայում, բայց նաև աջակցություն է առաջացրել սովորական քաղաքացիների շրջանում»: