Հայտարարությունն արվել է Բեռլինի Կայզեր Վիլհելմ եկեղեցում տեղի ունեցած հիշատակի երեկոյի ժամանակ, հայտնում է Агентство-ն։
Ըստ Նավալնայայի՝ մրցանակը կհանձնվի ամեն տարի հունիսի 4-ին՝ Ալեքսեյի ծննդյան օրը։ Մրցանակները կտրամադրվեն այն մարդկանց, ովքեր նախաձեռնում են «ամենապայծառ զանգվածային նախաձեռնությունները», որպես օրինակ նա մեջբերել է Роспил-ը՝ Նավալնիի առաջին հակակոռուպցիոն նախագծերից մեկը:
«Ինձ թվում է, որ մենք դադարել ենք ուշադրություն դարձնել հանրային նախաձեռնություններին։ Նրանք կորչում են, դժվարություններ են ունենում և այլն։ Եվ ամեն տարի հունիսի 4-ին՝ Ալեքսեյի ծննդյան օրը, ես ցանկանում եմ հանձնել այս մրցանակը»,- նշել է Նավալնայան։