ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու նպատակով փաստաթուղթ է կեղծել

Հ. Դ.-ն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու նպատակով օգտագործել է իր համար ակնհայտ կեղծ, իրավաբանական նշանակություն ունեցողփաստ հաստատող և պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող՝ միջնակարգ կրթության ատեստատ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունվարի 9-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքիր 457-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով։ Այն է՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց կազմակերպության, առևտրային կամ այլ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, աուդիտորի կամ փաստաթուղթ կազմելու, տալու կամ դրա իսկությունը հավաստելու համար լիազորված այլ անձի կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հ. Դ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել