Կրեմլը տեսնում է Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը բավական արագ նախապատրաստելու անհրաժեշտությունը, այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պետությունների ղեկավարները խոսելու շատ բան ունեն։ Օրակարգում բազմաթիվ թեմաներ կան, որոնք համառոտ ուրվագծվել են երեկ հեռախոսազրույցի ժամանակ։ Բայց առայժմ հնարավոր չէ խոսել ժամկետների մասին, քանի որ նախապատրաստական աշխատանքները նոր են սկսվելու այս օրերին»,- ասել է նա։