ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
Զրույցը տեւել է գրեթե մեկուկես ժամ։ Նշվում է, որ քննարկվել են Ուկրաինայի հետ համարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Պուտինը համաձայնել է Թրամփի հետ, որ հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
ՌԴ նախագահը հրավիրել է ԱՄՆ նախագահին այցելել Մոսկվա։