Մոսկվան պատրաստ է օգնել լուծելու Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը, բայց նաև կողջունի նրանց անկախ ջանքերը․ Պեսկով

Մոսկվան պատրաստ է օգնել լուծելու Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը, բայց նաև կողջունի նրանց անկախ ջանքերը, այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը․ «Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն ինքնուրույն կարող են շարունակել բանակցությունները՝ ավարտին հասցնելու այս գործընթացը»։

«Ռուսաստանի համար կարևոր են Հարավային Կովկասում խաղաղությունն ու կանխատեսելիությունը։ Կարևոր է տարածաշրջանը բարեկեցության և համագործակցության տարածքի վերածելը»,-նշել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Երևանը թերահավատորեն է մոտենում ՌԴ-ի՝ միջնորդ լինելու ցանկությանը․ «Անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և, վերջիվերջո, մենք ունենք շատ չլուծված հարցեր։ Օրինակ՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում (իրենք շատ են սիրում ասել, որ այն գոյություն ունի), թե՛ Հայաստան-Ռուսաստանի միջպետական պայմանագրի շրջանակներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել