Հարավային Կորեայում ուսուցիչը դանակահարել է 8-ամյա աշակերտին․ BBC

Հարավային Կորեայի տարրական դպրոցում ուսուցիչը դանակահարել է ութամյա աղջկան։ Միջադեպը ապշեցրել է ժողովրդին, և մեծ աղմուկ բարձրացրել երկրում, գրում է BBC-ն։

Կին ուսուցիչը, ով մոտ 40 տարեկան է, խոստովանել է, որ դանակահարել է աշակերտին կենտրոնական Դաեջոն քաղաքում, հայտնել են ոստիկանությունից:

Աղջկան երկուշաբթի օրը դանակի հարվածներով գտել են դպրոցի շենքի երկրորդ հարկում և տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը։

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Չոյ Սանգ-Մոկը հրամայել է հետաքննել գործը և հորդորել իշխանություններին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»։

Դեկտեմբերի 9-ին ուսուցչուհին վեցամսյա արձակուրդ էր խնդրել՝ պատճառաբանելով դեպրեսիան, բայց նա վերադարձել էր դպրոց ընդամենը 20 օր անց այն բանից հետո, երբ բժիշկը նրան գնահատել է որպես պիտանի աշխատելու համար, գրում է աղբյուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել