Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը:

«Ես չեմ պատրաստվում առաջ անցնել նախագահից, անկասկած, ընթանում են բազմաթիվ զգայուն խոսակցություններ»,- ասել է Ուոլցը NBC-ի հետ հարցազրույցում:

Լրագրողի ուղիղ հարցին այն մասին, թե կարող է արդյոք պատասխանել «այո» կամ «ոչ» երկու երկրների առաջորդների խոսակցության մասին, Ուոլցը խուսափել է պատասխանել:

«Ես չեմ պատրաստվում մանրամասների մեջ խորանալ»,- ասել է նա:

Ավելի վաղ New York Post թերթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտության դադարեցումը:

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիային» տված մեկնաբանությունում հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել